Երեկ՝ մարտի 31-ին Հայ եկեղեցին նշել է Քրիստոսի Հարության՝ Սուրբ Զատկի տոնը, իսկ այսօր մեռելոց է:
Բոլոր եկեղեցիներում հանգուցյալների հոգիների խաղաղության համար մատուցվում է հոգեհանգստյան Սուրբ Պատարագ, որից հետո մարդիկ կարող են այցելել իրենց հարազատների շիրիմներին:
Հիշեցնենք, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցու բոլոր հինգ տաղավար տոների՝ Սուրբ Ծնունդ եւ Մկրտություն, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն (Վարդավառ), Աստվածածնի Վերափոխման տոն, Խաչվերաց հաջորդող օրը մեռելոց է:
Այսօր Հայաստանում հայտարարված է ոչ աշխատանքային օր:




























