Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է այդ երկրի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Բաքու այցելության մասին տեղեկությունը:
Ռուսաստանի ԱԳՆ-ի Facebook-ի էջը տեղեկացնում է, որ մի շարք լրատվամիջոցներում ոչ հավաստի տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Բաքվում ՄԳԻՄՈ-ի շրջանավարտների համաշխարհային ֆորումում (ապրիլի 11-13-ին) իբր ներկա է լինելու նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Այդ կապակցությամբ կցանկանայինք հաղորդել, էր այդ ընթացքում նախարարի գրաֆիկում նախատեսված է հանդիպում Լոնդոնում G8-ի երկրների ԱԳ նախարարի խորհրդում եւ այցելություն Ժնեւ՝ միջազգային կազմակերպությունների ղեկավարության հետ հանդիպելու համար»,-ասված է հաղորդագրությունում:




























