Oտարերկրյա ներդրումները Հայաստանի տնտեսությունում 2012թ. կազմել են 1.59 մլրդ դոլար, որը 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 8.6%-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն:
Իրական հատվածում 2012 թ. կատարված օտարերկրյա ներդրումների 37.60%-ը, իսկ ուղղակի ներդրումների 49.82%-ն ուղղվել է հեռահաղորդակցության ոլորտ:
Հայաստանում խոշորագույն օտարերկյա ներդրումները եկել են Ֆրանսիայից՝ 230 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ աճելով 2.3 անգամ: Դրա 90%-ից ավելին հեռահաղորդակցության ոլորտում «Օրանժ Արմենիայի» ներդրումներն են:
Ռուսաստանյան ընկերությունները 2012 թ. իրականացրել են 123 մլն դոլարի ներդրումները, ինչը երկրորդ ցուցանիշն է: Ռուսական ներդրումները նվազել են 3,2 անգամ: Ռուսական ներդրումների մեկ երրորդն ուղղվել է հեռահաղորդակցություն: Ռուսական ներդրողներին հետաքրքրել է նաեւ էներգետիկան (25 մլն դոլար), հիմնային մետաղների արտադրությունը (7,2 մլն դոլար), մանրածախ առեւտուրը (25 մլն դոլար), տրանսպորտը (14,5 մլն դոլար):
Հայաստանում խոշոր ներդրումներ են իրականացվել նաեւ Արգենտինայի կողմից՝ 51 մլն դոլար, պայմանավորված Էդուարդո Էռնեկյանի գործունեությամբ: Այդ ներդրումների մեծ մասըն ուղղվել է դեպի գյուղատնտեսություն:
Գերմանիայի ներդրումները կազմել են 48 մլն դոլար՝ հանքարդյունաբերության ոլորտում; Հանքարդյունաբերության մեջ խոշոր ներդրումներ է իրականացրել նաեւ Շվեյցարիան՝ 43 մլն դոլար:
Մյուս երկրներից թերեւս կարելի է առանձնացնել Սեյշելյան կղզիներից հեռահաղորդակցության ոլորտում իրականացրած 23 մլն դոլար ներդրումը:



























