Թատրոնը չի մեռի, քանի դեռ կա խորհրդարանը, ամենամեծ թատրոնն այնտեղ է: Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին՝ Հումորի եւ երգիծանքի օրը,  լրագրողների հետ հանդիպմանն ասաց թատերական գործիչ եւ ռեժիսոր Նիկոլայ  Ծատսւրյանը:

Նա նշեց, որ պետք է սովորել թեթեւ ապրել, չբարդացնել կյանք, ամենածանր բաներն էլ թեթեւ տանել: Եւ հետո, Նիկոլայ Ծատուրյանը նշեց, որ պետք է քիչ լաց լինել, հայ ժողովուրդն անընդհատ ասում է, թե վատ է ապրում, բայց մեքենա կանգնեցնելու տեղ չկա:

Նիկոլայ  Ծատուրյանը նշեց, որ պետք չէ այդքան լացել եւ ասել Եղեռն, Եղեռն, պարզապես պետք է ծրագիր ունենալ եւ իմանալ, թե ինչ ենք անելու:

Տոնի հետ կապված նա բոլորին մաղթեց կյանք, ժպիտ եւ լավատեսություն:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի քարոզարշավի ժամանակ արձանագրված մի շարք դեպքերին, երբ նրա արտահայտությունները թեւավոր խոսքեր են դարձել, սոցցանցերում ծաղրանկարներ են ստեղծվել, նա նշեց, որ դրանք հումոր չեն, խիարություններ են:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am