Որքան մոտենում է կառավարության հրաժարականի օրը, այնքան շատանում են կադրային առաջիկա հնարավոր նշանակումների մասին շրջանառվող խոսակցությունները: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Այս օրերին տարբեր քաղաքական գործիչներ անգամ իրենք են կեղծ լուրեր դնում շրջանառության մեջ այդ՝ կերպ փորձելով ուղղորդել որոշում կայացնողին (ներին): Կադրային նշանակումների վերաբերյալ ամենաթարմ խոսակցությունը թերեւս կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին է վերաբերում: «Մենք տեղեկացրել էինք, որ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ըստ հավաստի տեղեկությունների, արձակուրդից հետո այդ պաշտոնին հրաժեշտ է տալու: Խոսակցություններ են շրջանառվում, թե նրան կարող է փոխարինել հենց Արմեն Աշոտյանը»,- գրում է «Հայկական ժամանակը»:




























