Երեկ Հայ ագգային կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանը տեղեկացրել է, որ Հայ ագգային կոնգրեսը արդեն ըրնտրել է այն կարգախոսը, որով մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։
Ընտրություններում Կոնգրեսի կարգախոսն է լինելու «Իշխանությունը քաղաքացուն»: Այսպիսով, 2013 թվականի մայիսի 5-ին Երևանի ավագանու ընտրություններին քաղաքական ուժերը կմասնակցեն հետևյալ կարգախոսներով. ՀԱԿ` «Իշխանությունը քաղաքացուն», ԲՀԿ` «Սկսենք Երևանից», «Փոխելու ենք», ՀՅԴ` «Երևան, փոխիր Հայաստանը», «Ժառանգություն»` «Բարև, Երևան», ՀՀԿ` «Ավելի լավ Երևան»: ՕԵԿ-ը դեռ մտորում է իր կարգախոսի շուրջ»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։




























