Մինչեւ 2016 թ. «Դվին» հյուրանոցային համալիրը վերակառուցելու նպատակով պետք է կատարվեն 13.6 մլն դոլարի ներդրումներ: Ներդրումները չկատարելու դեպքում ներդրողըը կենթարկվի տույժի` չիրականացրած ներդրման 6%-ի չափով: ՀՀ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության առաջարկով` ՀՀ կառավարությունը ապրիլի 4-ի նիստում կվերանայի «Սի Սի Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերության հետ 2004 թ. կնքած պայմանագիրը:

Հիշեցնենք, որ այդ պայմանագրով գնորդը պարտավորվում էր 5 տարում ներդնել 30 մլն դոլար, սակայն այդպես էլ ներդրումներ չկատարվեցին:

Գործող պայմանագրի փոփոխություններով` եթե մինչեւ 2016 թ. ներդրումները չիրականացվեն` «Դվին» համալիրը պետք է վաճառվի 20% նվազեցված գնով:

Ավելի վաղ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ «Դվին» հյուրանոցը կկառուցվի մինչեւ 2016 թ.: