Վրաստանում H1N1 վիրուսից եւս երկու մարդ է մահացել: Այսպիսով, տարվա սկզբից այդ վիրուսից մահվան դեպքերի թիվը հասել է 28-ի, հաղորդում է Վրաստանի հիվանդությունների եւ հասարակական առողջության վերահսկողության ազգային կենտրոնը:

Կենտրոնի փոխանցմամբ՝ H1N1 վիրուսի զոհեր են դարձել է Վրաստանի տարբեր տարիքային խմբերի բնակիչներ, բայց հիմնականում դրանք 30-64 տարեկան մարդիկ են (22 մարդ): Վիրուսից մահացել են նաեւ մինչեւ 4 տարեկան երկու երեխա, 5-14 տարիքային խմբի մեկ երեխա, 15-29 տարիքային խմբի մեր մարդ եւ 65 տարեկանից բարձր երկու մարդ: Տարվա սկզբից Վրաստանում գրանցվել է A/H1N1 վիրուսով վարակվելու 323 եւ B/H1N1 վիրուսով վարակվելու 22 դեպք: