Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող քրդաբնակ Դիարբեքիր քաղաքում ապրիլի 7-ին անցկացվելիք «Աշխարհի քաղաքակրթությունների թագուհի» գեղեցկության մրցույթը չեղյալ է հայտարարվել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Դիարբեքիրում անցկացվող «Աշխարհի քաղաքակրթությունների թագուհի» գեղեցկության մրցույթը, որը մեծ աղմուկ էր բարձրացրել Թուրքիայում՝ «Միսս Դիարբեքիր» եւ «Միսս Թուրքիայի հանրապետություն»  մասնակիցների պատճառով, չեղյալ է հայտարվել։

Կազմակերպիչները նշել են, թե չեղյալ հայտարարելու պատճառը մոտեցող իսլամական տոներից մեկն է՝ կապված Մուհամեդ մարգարեի ծննդյան շաբաթի հետ։

Նշենք, որ թուրքական հասարակությանը զայրացրել էր այն հանգամանքը, որ 18 երկիր ներկայացնող գեղեցկության մրցույթում կար 19 մասնակից։ Այսինքն, Դիարբեքիրը մրցույթին մասնակցում էր «Միսս Դիարբեքիր» մասնակցով, կարծես թե Դիարբեքիրն առանձին պետություն լինի։