Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է նոյեմբերի 8-ին՝ Հաղթանակի օրը, մեկնել Ադրբեջան։ Երկկողմ հարաբերություններում ենթադրյալ ճգնաժամի մասին շրջանառվող լուրերի ֆոնին՝ նա հատուկ ընդգծել է երկու երկրների կապերի բացառիկ բնույթը։
«Եթե արտակարգ որևէ բան չպատահի, հույս ունեմ նոյեմբերի 8-ին այցելել Ադրբեջան։ Այդ ուղևորությունը կարող է լավ առիթ դառնալ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար»,— Հարավային Կորեայից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին ասել է Թուրքիայի ղեկավարը։
Պատասխանելով Բաքվի հետ հարաբերությունների ներկայիս վիճակին վերաբերող հարցին՝ Էրդողանը նշել է, որ «Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրության» համար անհաղթահարելի խոչընդոտներ պարզապես չկան։




























