Թուրքական կողմն է որոշում, թե հայկական որ ընկերության հետ կկնքվի Անիի պատմական կամրջի վերականգնման պայմանագիրը։ Այս մանրամասնությունը հայտնի է դարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 5-ի ճեպազրույցի ժամանակ։
Պատասխանելով Անիի կամրջի վերականգնման վերաբերյալ հարցին՝ վարչապետը հայտնել է, որ թուրքական կողմի հետ պայմանավորվածություն է եղել համատեղկարգով վերականգնման նախագիծն իրականացնելու մասին։ Առանց մանրամասնելու՝ Փաշինյանը նշել է, որ որոշվել է հետևյալը․ թուրքական կողմը մրցույթ կհայտարարի, իսկ հաղթող ընկերության հետ պայմանագիր կկնքի նաև Հայաստանը։
«Առաջիկայում կանցնենք այդ ընթացակարգերով, և կսկսվի կամրջի վերականգնումը», — նշել է Փաշինյանը։




























