ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ Կենտրոնական Ասիայի էներգետիկ պաշարների համար «Մեծ խաղ» չի սպասվում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Բիլլի Բեռնսը՝ փետրվարի 19-ին ելույթ ունենալով Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում:

«Մենք հավատում ենք, որ կարող ենք ավելիին հասնել՝ աշխատելով միասին, այլ ոչ թե իրար դեմ»,- նկատել է Բեռնսը:

Ընդ որում, նա հայտնել է, որ թեեւ էներգետիկ հարցերում միշտ գոյություն ունի մրցակցության տարրը, «ԱՄՆ-ը չի հավատում, որ էներգետիկ անվտանգությունը դա խաղ է զրոյական գումարով»:

Ըստ դիվանագետի՝ առավել սերտ համագործակցությունը ավելացնում է էներգապաշարների առաքումների մայրուղիները, ապահովում է շուկայական արդյունավետ գինը, կանխում է խափանումները: