NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել ապրիլի 7-ի կեսօրին Շիրակի մարզում:երկու երեխաների ականի վրա պայթելու դեպքի վերաբերյալ: Վահրամաբերդի գյուղապետ Վահրամ Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ դեպքը արձանագրվել է իրենց գյուղի տարածքում գտնվող մեծ դաշտում, որտեղ տեղակայված է ռուսական ռազմակայանը:
Նա նշեց, որ երկու երեխաները` 12-ամյա Արթուր Մկրտչյանը եւ 16-ամյա Մուշեղ Գեւորգյանը հարեւաններ են: Երեկ Արթուր Մկրտչյանի հայրը գնացել էր դաշտ` ոչխարները արածեցնելու, երեխաները նրա հետ եւս գնացել էին: Այդ ժամանակ հայրը գնացել էր ջուր բերելու, երեխաները տեսել են անիվները, գնացել են մոտը խաղացել, հարվածել են, ականները պայթել են: Հայրը պայթյունի ձայնը լսելով վազել է դեպի երեխաները, սակայն նրանք տեղում մահացած էին:
Հարցին, թե այդ տարածք արգելված չէ մուտքը, գյուղապետը նշեց. «1000 հա տարածք է, պարսպատած չէ, չափարապատած չէ, ազատ տարածություն է»:
Ի դեպ, Երկու ընտանքիներն էլ բազմանդամ են եւ ապրում են ծայրահեղ ծանր պայմաններում, տան տղամարդիկ հովիվներ են: 8 երեխա Մկրտչյանների ընտանիքում է, 6-ը` Գեւորգյաննների:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնէլ էր, որ ԱԻՆ լրատվական ծառայությունից էլ հայտնեցին, որ ապրիլի 7-ին, ժամը 15.42-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 12.30-ի սահմաններում Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մոտակայքում` ՌԴ թիվ N տանկային հրաձգարանի տարածքում, պայթյունից մահացել է 2 երեխա: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Դեպքի վայրում են գտնվել նաեւ մարզային ԱԱԾ եւ ոստիկանության աշխատակիցներ: Պարզվել է, որ հրաձգարանի տարածքում ականի պայթյունից զոհվել են Վահրամաբերդ գյուղի բնակիչներ` 2001 թ. ծնված Ա. Մկրտչյանը եւ 1997 թ. ծնված Մ. Գեւորգյանը:




























