Ապրիլի 6-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Սպիտակի եւ Տաշիրի բաժնի ծառայողները Գոգավանի անցակետից բերման են ենթարկել 38-ամյա Ռոբերտ Ա.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա փետրվարի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի եւ 329 հոդվածի (Պետական սահմանն ապօրինի հատելը)  1-ին մասի մեղադրանքով: