Ապրիլի 6-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան Սեւան-Զովաբեր ճանապարհի 6-րդ կմ-ին բախվել է «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով «ԳԱԶ-2410»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: