Այսօր՝ պրիլի 8-ին, ժամը 13.19-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, ներսում` ննջարանի հատակին, անօգնական վիճակում հայտնաբերել 75-ամյա Ն. Վարդանյանին, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են բուժօգնություն: