Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը հայտարարել է, որ մտադիր է հեռանալ քաղաքականությունից: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ ապրիլի 8-ին:

«Ես իմ թեկնածությունը չեմ առաջադրի առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Քաղաքականությանն ավելի հաջողական մարդիկ են պետք, ուստի ես հրաժեշտ կտամ քաղաքականությանը»,-թուրքական Kanal 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Առընչը:

Բյուլենթ Առընչը մասնագիտությամբ փաստաբան է եւ այսօր զբաղեցնում է Թուրքիայի փոխվարչապետի պաշտոնը:

Թուրքիայում հերթական խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2015 թվականին: