Այսօր՝ արիլի 8-ին, ժամը 16.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ա. Օզանյան փողոցի նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է զինամթերք:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հայտնաբերվածը հրետանային արկի РГМ-2 տիպի 28 մարտագլխիկներ են:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:




























