Վրաստանի հասարակական կազմակերպությունը բողոքի ակցիա են իրականացրել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան դիմաց: Ակցիայի մասնակիցների ձեռքին եղել են պաստառներ. «Դատապարտում ենք Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը», «Մենք ավելորդ տարածքներ չունենք», «Դադարեցնել Աջարիայի իսլամացումը»:
«Ակնհայտ է, որ Թուրքիան հեռուն գնացող պլաններ ունի: Թուրքիան սկսում է վերականգնել Օսմանյան կայսրությունը եւ լրջորեն մտածում է Աջարիան առանց պատերազմի եւ հարձակման իրեն միացնելու մասին: Դավութօղլուի հայտարարությունը վիրավորական է եւ պառակտում է մտցնում երկու երկրների միջեւ»,-հայտարարել են բողոքի գործողության մասնակիցները:




























