Աբխազիայով երկաթգծի վերականգնումը միայն գաղափար է, եւ դրա շուրջ դեռ բանակցություններ չեն եղել: Այդ մասին Commonspace կայքին տված հարցազրույցում հայտնել է Վրաստանի ռեինտեգրացիայի հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին:
Նրա խոսքով, վրացական նոր ղեկավարությունը, հնչեցնելով աբխազական երկաթուղու բացման հարցը, ցանկանում էր պարզել, թե որքան է ՌԴ-ն շահագրգռված այդ հարցի քննարկմամբ, եւ «Այժմ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի կողմից հետաքրքրություն չկա:
«Ես անձամբ տեւական ժամանակ ներգրավված էի հակամարտության կարգավորման գործընթացում, եւ շատ հաճախ մյուս կողմերը մեղադրում էին Վրաստանին միջոցներ չձեռնարկելու մեջ, որոնք իրենք պատրաստ չեն իրացնել: Ես կասկածում եմ, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել երկաթուղային հարցը, քանի որ այդ ժամանակ ստիպված է լինելու վերանայել Աբխազիայի անկախության ճանաչումը»:
Զաքարեշվիլին հիշեցրել է, որ արդեն կայացել են երկու հանդիպումներ ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի եւ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի միջեւ, եւ հարցը ոչ մի անգամ չի բարձրացվել:



























