Ապրիլի 15-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները կհանդիպեն տաքսիտների հետ, ովքեր դժգոհ են ոլորտի կարգավորման ներկա մակարդակից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց տաքսիստների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ-ի նախագահ Գեւորգ Դոստուրյանը: Նրա խոսքով՝ տաքսիստների բազմաթիվ հարցերը չեն հանվել նաեւ Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ հանդիպումից հետո: Դոստուրյանը նշեց, որ հանդիպելու առաջարկ են ուղարկել նաեւ ընդդիմադիր ուժերին: «Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա մեր հանդիպումը անպայման կկայանա, որը նախորդից ավելի բազմամարդ կլինի, դրա համար էլ ավելի ընդարձակ տեղ ենք ընտրել»,-ասաց նա:

Նշենք, որ տարբեր գնահատականներով, Հայաստանում կա 15 հազար տաքսիստ, որոնցից 75 տոկոսը գրանցված են: Հիմնական խնդիրը համարվում է անօրինական ուղեւորափոխադրումների նկատմամբ փաստացի վերահսկողության բացակայությունը, որը պետք է իրականացնի ճանապարհային ոստիկանությունն ու Տրանսպորտի նախարարությունը: