Ամերիայի փորձագետներն ուսումնասիրել են ձկների մշակման ու պահածոյացման արտադրությունը՝ 7 տարվա կտրվածքով: Հետազոտությունները ցույց են տալիս, որ 2006-2011թ. գրեթե անհետացել է ձկների մշակման եւ պահածոյացման արտադրությունը, սակայն 2012 թվականի կտրուկ աճը (հիմնականումշատ ցածր բազային ցուցանիշի հաշվին) ճյուղի զարգացման նոր միտում է խոստանում: 2012թ.-ին արտադրության ծավալը գերազանցել է 1.5 միլիոն ԱՄՆ դոլարը:

Ներկայումս ձկնամսից եւ այլ անողնաշարավորներից պատրաստված արտադրանքի ներքին պահանջարկը հիմնականում բավարարվում է ներմուծման հաշվին, ընդ որում  ներմուծման 46%-ը բաժին է ընկնում է Կանադային, 19%-ըԲրազիլիային, 11%-ը` Ռուսաստանին: