10 ամսական Վարվարա Ռաֆելյանցի մահվան գործով նոր մանրամասներ են ի հայտ եկել: Երեխայի ընտանիքի անդամները հայտարարում են, որ մոտավորապես երեք շաբաթ առաջ, գինու տակառների մաքրման ժամանակ, տակառի հատակին երկնագույն սպորտային պայուսակ են հայտնաբերել:

Վարվարայի տատիկի փոխանցմամբ՝ պայուսակը չի պատկանում տան անդամներից որեւէ մեկին եւ հնարավոր է, պատկանում է մարդասպանին: Նա նաեւ հայտնել է, որ քննիչները պայուսակը տարել են փորձաքննության, բայց մինչ օրս ընտանիքի անդամներին այդ մասին ոչինչ հայտնի չէ, հաղորդում է «Գռուզիա online»-ը:

Հիշեցնենք, որ 2012 թվականի սեպտեմբերի վերջին Գուրջաանի շրջանի Կոլագա գյուղի բնակչուհի 10 ամսական Վարվարա Ռաֆաելյանցին մահացած են գտել ջրով լի տակառի մեջ: