«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակից մի քանի ակտիվիստներ բերման են ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին: «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ բերման են ենթարկվել ակտիվիստներ Կարեն Հարությունյանը, Սարո Սարոյանը, Մարիամ Սուխուդյանը: Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի ոստիկանական բաժանմունք մեկնելուն, ապա մամուլի խոսնակը նշեց, որ փորձում է կապ հաստատել եւ ճշտել այդ լուրը:

Ավելի վաղ ոստիկանություն էին բերվել Եղիա Ներսիսյանը եւ Վարդգես Պետրոսյանը, նրանց նկատմամբ վարչական իրավախախատումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի կարգով կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am