Ապրիլի 9-ին, ժամը 17.45-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Կորյունի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 11 շենքի մոտակայքում գտնվող շենքի 5-րդ հարկում: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը եւ մեկ ավտոսանդուղք:
Հրդեհի տարածման վտանգ չկա: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:




























