Երեւանում շարունակվում է Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների երթը: Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, ցուցարարների խումբը անցել է Մաշտոցի պողոտայով եւ ուղեւորվել «Հրազդան» մարզադաշտի ուղղությամբ` դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Երթի ընթացքում նրանք շարունակում են ակտիվորեն վանկարկել հակակառավարական կարգախոսներ եւ «Րաֆֆի, նախագահ»:

Նշենք, որ ակցիայի մասնակիցների մեծ մասը մնացել է Գրողների միության մոտ: Նրանց հետ է նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ով փորձում է բանակցություններ վարել ոստիկանների հետ, որպեսզի թույլ տան իրենց անցնել Բաղրամյան պողոտայով: