Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Դմիտրի Գուդկովին զրկել են պետդումայի նիստում ելույթ ունենալու իրավունքից: Այդ որոշմանը կողմ  քվեարկել 289, դեմ՝ 39 պատգամավոր: Դմիտրի Գուդկովը չի կարող խորհրդարանում ելույթ ունենալ մեկ ամիս:

Նման որոշման պաշտոնական պատճառը «էթիկայի տեսանկյունից անընդունելի, կոպիտ, վիրավորական արտահայտություններն են, որոնք վնասում են Պետդումայի պատգամավորների պատիվն ու արժանապատվությունը»:

Ինքը՝ Գուդկովը, Twitter-ում գրել է, որ իրեն խոսքի իրավունքից զրկել են ոչ թե ԱՄՆ այցելության համար, այլ այն պատճառով, որ Պետդումային անվանել է «ենթարկվող»:

Հիշեցնենք, որ Դմիտրի Գուդկովը մարտի 13-ին հոր՝ Գենադի Գուդկովի հետ միասին հեռացվել է «Արդար Ռուսաստան» խմբակցությունից: