«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները նրա գլխավորությամբ հասել են «Դալմա» առեւտրի կենտրոնի մոտ: Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, այժմ նրանք շարժվում են դեպի Ծիծեռնակաբերդ, այնտեղից էլ գնալու են Բաղրամյան պողոտա:
Րաֆֆի Հովհաննիսյանը ասել է, որ այնտեղ իրար հրաժեշտ են տալու: Նա նշեց, որ ի սկզբանե ասել էր, որ գնալու են ծիծեռնակաբերդ եւ ով չի ուզեցել, չի եկել իրենց հետ: Բազմաթիվ ոստիկանները հսկում են երթը. դեպի Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհը եւ մի շարք այլ փողոցներ փակ են:



























