Քիչ առաջ Ծիծեռնակաբերդ է եկել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ստեփան Սաֆարյանը, ով մի քանի լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, որ Բաղրամյան պողոտայում գտնվող ժողովրդի մի մասը չի լսել, որ իրենք շարժվում են դեպի Ծիծեռնակաբերդ, դրա համար էլ նրանք մնացել են Բաղրամյան պողոտայում եւ երթը բաժանվել է:

Նրա խոսքով՝ թյուրիմացության պատճառ է դարձել նաեւ այն, որ որոշ մարդիկ տարբեր բաներ են հրահանգել, սակայն իրենք պատրաստվում են անել այն, ինչ կասի իրենց առաջնորդը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Այժմ նա գտնվում է Ծիծեռնակաբերդում եւ պատրաստվում են այդտեղից իջնել Բաղրամյան պողոտա, որտեղ ցուցարարները կանգնած են ոստիկանության շղթայի դիմաց: