Այսօր՝ ապրիլի 9-ին, Հայաստանի նախագահի Սերժ Սարգսյանի երդմնակալության, ինչպես նաեւ ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հանրահավաքի ու երթով պայմանավորված փակված Բաղրամյան պողոտան բացվել է եւ երթեւեկությունը վերականգնվել է:

Մինչ այդ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում հավաքված ցուցարարները իջել էին Ազատության հրապարակ, որտեղ ներկայումս շարունակվում են բանակցությունները Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի միջեւ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am