Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանին ազատ են արձակել ոստիկանության Մալաթիայի բաժնից: Այս մասին NEWS.am- թղթակցի հետ զրույցում ասաց նրա ընկերը` Արմեն Գրիգորյանը: Նրա փոխանցմամբ՝ Անդրիաս Ղուկասյանը ճանապարհվում է դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ էլ կորոշեն իրենց հետագա քայլերը:
Նշենք, սակայն, որ Բաղրամյան պողոտայում հավաքվածներն արդեն իջել են Ազատության հրապարակ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























