Ապրիլի 9-ին, ժամը 15.19-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղում ուժեղ քամուց պոկվել է դպրոցի տանիքի մի հատվածը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները:
Պարզվել է, որ տանիքից պոկվել է 120 ք.մ մակերեսով հատված:




























