Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի կողմից իրականացվող համատեղ տնտեսական նախագծերը մոտեցնում են այդ երկրներին եւ ամրապնդում համագործակցությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը՝ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ հանդիպման ժամանակ, նշված է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի եւ Վրաստանի նախագահները հանդիպել են երեկ՝ ապրիլի 9-ին: «Այնպիսի նախագծերը, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը, Բաքու-Թբիլիսի-Էրզրումը, Բաքու-Թբիլիսի-Կարսը եւ Տրանսանատոլիական գազատարը (TANAP), վկայում են Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի համագործակցության մասին»,-ասել է Գյուլը՝ հավելելով, որ Վրաստանում կայունության պահպանումը շատ կարեւոր է ողջ տարածաշրջանի անվտանգության համար, հաղորդում է Trend-ը:

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի ընդհանուր երկարությունը կազմում է 1768 կմ, որից 443-ն անցնում է Ադրբեջանի տարածքով, 249-ը՝ Վրաստանի, 1076-ը՝ Թուրքիայի:

Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի երկարությունը կազմում է 700 կմ: