Ապրիլի 9-ին, ժամը 14.40-ի սահմաններում,  «ՎԱԶ-2172»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գայի պողոտայում վրաերթի է ենթարկել 43-ամյա մի կնոջ եւ ավտոմեքենայով նրան տեղափոխել  հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: