Ապրիլի 8-ին, ժամը 22.20-ին, Երեւանի Ամիրյան փողոցում իրար են բախվել «Օպել» եւ «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «Օպել»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























