Ապրիլի 10-ին, ժամը 12.15-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Պուշկին փողոցի թիվ 40 շենքի 97-րդ բնակարանի բնակիչը չի պատասխանում հեռախոսազանգերին եւ դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտորնի փրկարարական ջոկատը:

Ժամը 12.52-ին փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ միջնացքի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել 1933 թ. ծնված Նելլի Հովսեփյանին, ում պատգարակով իջեցրել են եւ տեղափոխել դեպի շտապօգնության ավտոմեքենան: