«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ ապրիլի 10-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 418 դրամ; Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.35 կետով կամ 0.08%-ով:
Բորսայում այսօր վաճառվել է 3.54 մլն. դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առք ու վաճառքի փոխարժեքը կայունացել է 417-419 դրամ միջակայքում:
Forex միջազգային շուկայում եվրոն այսօր ամրապնդվել է դոլարի նկատմամբ եւ սակարկվել է 1.3099 դոլարին մոտ: Եվրոյի ամրապնդմանը նպաստում են ինչպես ճապոնական պարտատոմսերից փախուստը, այնպես էլ Ֆրանսիայի տնտեսության վերաբերյալ փետրվարի դրական վիճակագրական հրապարակումները;
Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 31.0036 ռուբլի: Դոլարը զգալի թուլացել է ռուբլու նկատմամբ:




























