Հետաքրքիր է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը դիտարկել ռուս-վրացական հարաբերությունների տեսանկյունից՝ Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը փակելու ֆոնին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, մամուլի ասուլիսում նշեց փորձագետ Հայկազուն Ալվրցյանը:
Նրա խոսքով՝ այդ համատեքստում կարելի է զոըգահեռ անցկացնել Կորեական թերակղզում հակամարտության հետ, երբ ԱՄՆ-ն ապահովում է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում, նույնն այստեղ անում է Ռուսաստանը:
Միաժամանակ, Ալվրցյանն ընդգծեց, որ շահում են այն երկրները, որոնք կայուն են: «Առավել կարեւոր դեր է խաղում Հայաստանի ժողովրդագրական վիճակը, որն ազդում է բանակի, տնտեսության, արտագաղթի վրա: Ինչ վերաբերում է Հայաստանի՝ հարեւանների հետ ունեցած հարաբերություններին, յուրաքանչյուր պետություն պետք է բարիդրացիական հարաբերություններ պահպանի տարածաշրջանի երկրների հետ, մասնավորապես, տնտեսության ոլորտում: Սակայն այդ համատեքստում կան խնդիրներ, որոնք Հայաստանի իշխանությունները չեն կարողանում լուծել»,-նշեց Ալվրցյանը:




























