Ապրիլի 22-24-ին կայանալիք Համահայկական երիտասարդական համաժողովը լինելու է կարեւորագույն ազդակ հայ երիտասարդության համար՝ սիրելու, արժեւորելու եւ տարածելու մայրենի լեզուն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, սփյուռքի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսում նշել սփյուռքի փոխնախարար Վահե Ջիլավյանը:
«Համաժողովի քննարկումները տեղի են ունենալու երեք թեմատիկ ուղղություններով. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ առկա խնդիրները, լեզվամշակութային եւ երիտասարդության հիմնախնդիրները»- ասաց նա:
Համահայկական ծրագրերի վարչության պետ Ա.Մխիթարյանը հանգամանալից ներկայացրեց ծրագիրը, նշելով, որ այդ համաժողովն ընդգրկված է Հայաստանի 2013թ. գերակա խնդիրների շարքում:
Համաժողովին կմասնակցեն Հայաստանի, Սփյուռքի եւ Արցախի շուրջ 500 երիտասարդներ: Ապրիլի 24-ին համաժողվի մասնակիցները Ծիծեռնակաբերդ այցելելուց հետո կմասնակցեն նաեւ մեծ ծառատունկին: Ա. Մխիթարյանը նշեց, որ Համաժողվի կազմակերպման համար սփյուռքի նախարարությունը համագործակցում է ավելի քան 30 համահայկական երիտասարդական կառույցների հետ:
Ներկայացվեցին նաեւ նախարարության կողմից իրականացվող մյուս երիտասարդական ծրագրերը` «Արի տուն» եւ «Սփյուռք» ամառային դպրոցը, դրանց մասնակցության պայմանները եւ հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետները։



























