Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի հետ մասնակցել է Արցախյան պատերազմի ազատամարտիկ Հայկ Խաչատրյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացմանը:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հուշատախտակը, Երեւանի ավագանու 2012 թվականի նոյեմբերի 28-ի որոշման համաձայն, տեղադրվել է Նոր Արեշի 35-րդ փողոցի հ. 127/2 հասցեում գտնվող շենքի ճակատային հատվածում, ուր մինչեւ 1993 թվականը ապրել է ազատամարտիկը: Հայկ Խաչատրյանը 16 տարեկանում կամավորական ջոկատների կազմում մասնակցել է  Քելբաջարի,  Կուբաթլուի եւ Մարտակերտի  շրջանի գյուղերի ազատագրմանը եւ զոհվել 1993 թվականի դեկտեմբերի 26-ին՝ Մատաղիսի ազատագրման գործողությունների ժամանակ:

Հայկ Խաչատրյանի հայրը՝ Արարատ Խաչատրյանը, ընտանիքի անունից խորին  շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին բոլոր ազատամարտիկների, այդ թվում եւ իրենց ընտանիքին ցուցաբերած մշտական ուշադրության եւ աջակցության համար: