Ոստիկանության գործողությունները Բաղրամյան պողոտայում ապրիլի 9-ին (ներառյալ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ բռնի ուժի կիրառումը) իրավաչափ էին եւ համաչափ այն վտանգներին, որոնք սպառնում էին: Այդ մասին այսօր՝ ապրիլի 10-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը:
«Եթե աշխարհի որեւէ երկրում տեսնեք, որ ոստիկանի պահանջը ինչ-որ մեկը չի կատարում եւ դրանից հետո ինչ է կատարվում, նման հարցեր չէիք տա.. իրավական պետությունը նաեւ իր մեջ ներառում է ոստիկանի պահանջների կատարումը»,- ասաց Հ. Թովմասյանը:
Նա նաեւ հիշեցրեց, որ Հավաքների ազատության մասին օրենքով կարող է արգելվել հավաքների անցկացումը հետեւյալ վայրերում՝ նախագահի աշխատակազմ, Ազգային Ժողով, քրեակատարողական հիմնարկներ: Հետեւաբար, ըստ Հ. Թովմասյանի, ոստիկանությունն իրավասու էր արգելել հավաքի մասնակիցների մուտքը Բաղրամյան պողոտա:




























