Առաջիկա գիշերը, հիմնականում առաջին կեսին եւ վաղը օրվա երկրորդ կեսին Հայաստանի տարածքի մեծ մասում սպասվում է կարճաժամկետ անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ` կարկուտ: Քամին` հյուսիս-արեւմտյան` 2-7 մ/վրկ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչեւ 18-23 մ/վրկ: Առաջիկա երկու օրերին օդի ջերմաստիճանը կնվազի եւս 2-4 աստիճանով:

«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանում առաջիկա գիշերվա առաջին կեսին եւ վաղը օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճաժամկետ անձրեւ եւ ամպրոպ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը` +20+22 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում` գիշերը` -2+3, ցերեկը` +12+16,

Կոտայքում` գիշերը` -2+3, ցերեկը` +12+16,

Գեղարքունիքում` գիշերը` -2+3, ցերեկը` +12+16,

Լոռիում` գիշերը` +1+6, ցերեկը` +13+18,

Տավուշում` գիշերը` +2+7, ցերեկը` +17+22, 

Արագածոտնի լեռներում` գիշերը` -2+3, ցերեկը` +12+16,       

Արագածոտնի նախալեռներում` գիշերը` +4+8, ցերեկը` +17+21, 

Արարատում` գիշերը` +4+9, ցերեկը` +19+22,

Արմավիրում` գիշերը` +4+9, ցերեկը` +19+22,

Վայոց ձորի լեռներում` գիշերը` -2+3, ցերեկը` +12+16, 

Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` +4+9, ցերեկը` +19+22, 

Սյունիքի հովիտներում` գիշերը` +7+12, ցերեկը` +20+25, 

Սյունիքի նախալեռներում` գիշերը` +1+6, ցերեկը` +17+21, 

Լեռնային Ղարաբաղում` գիշերը` +6+9, ցերեկը` +18+22: