Ռուսաստանի պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է 2015-ի հունվարի 1-ից ներդրվող օրինագիծը, ըստ որի Ռուսաստան ժամանած աշխատանքային ներգաղթյալները պարտադիր քնություն պետք է հանձնեն ռուսաց լեզվից, Ռուսաստանի պատմությունից եւ օրենսդրության հիմունքներից:
«Հասարակությունում օտարերկրացիների զգալի թիվը, ովքեր հնարավորություն չունեն լիարժեքորեն ադապտացվել Ռուսաստանի մշակութային եւ սոցիալական պայմաններին, լարվածության է հանգեցնում եւ ազգամիջյան համաձայնությանը հնարավոր սպառնալիք ստեղծում»,-ասված է Պետդումայի բացատրական գրության մեջ:
Քննություններ հանձնելու համար ներգաղթյալներն իրենք պետք է վճարեն, նման ծառայության գինը մինչեւ 5 հազար ռուբլի է (մոտ 180 դոլար): Բարձր որակավորում ունեցող մասնագետները, ովքեր գալիս են աշխատելու Ռուսաստանում, ազատվում են այդ քննությունը հանձնելու պարտավորությունից:



























