Այսօր՝ ապրիլի 10-ին, սահմաններում Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հատվածում «Նոյեմբերյան» հակառակորդը դիմել է աննախադեպ արկածախնդրության: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Մինչեւ մեկ ջոկ կազմով զինծառայողներ ոչ ադեկվատ վիճակում, անկանոն տեսքով եւ պահվածքով մոտեցել են հայ դիրքապահներին: Նախնական զգուշացումից հետո նրանք չեն ենթարկվել եւ շարունակել են առաջանալ զինվորականներին ոչ բնորոշ ձեւով: Հայ դիրքապահները սադրանքը կանխելու նպատակով կրակ են բացել, ինչի արդյունքում հակառակորդը կարող է ունենալ նաեւ կորուստներ: Եղածի ողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա»,-նշել է Արծրուն Հովհաննիսյանը: