Այսօր՝ ապրիլի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռիի մարզում:Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, Ժամը 19:00-ի սահմաններում Երեւան քաղաքի բնակիչ, 53-ամյա Վարդան Հարությունյանը՝ Վանաձոր-Վրաստանի հանրապետության ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում, վարելով «Iveco» մակնիշի 502 LV 61 համարանիշի ավտոմեքենան, ձախ շրջադարձ կատարելուց հետո կողաշրջվել է:
Վթարի հետեւանքով բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանի, հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Մխիթար Գիշյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վերջինս մեր թղթակցին փոխանցեց, որ մեքենան չի խանգարում երթեւեկությանը եւ այն վաղը կտեղափոխվի:
Նշված ավտոմեքենան պատկանում է «Ֆեդերալ Կարգո» ՍՊԸ-ին, իսկ բեռնատարով տեղափոխվում էր «դիատոմիտի» փոշի, որը օգտագործվում է գարեջրի մեջ:




























