Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքը 2013թ. մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրությունների համար ձեւավորված տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու հայտերը կարող էին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել մինչեւ 2013թ. ապրիլի 10-ը` ժամը 18:00-ը:
Հայաստանի ԿԸՀ-ից հայտնում են, որ սահմանված ժամկետում ՀՀ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքը նշանակումներ են կատարել բոլոր 464 տեղամասային ընտրական հանձնաժողովներում:



























