Պաղեստինի վարչապետ Սալամ Ֆայադը հրաժարական է տվել: Նա իր հրաժարականի դիմումն ուղարկել է երկրի նախագահ Մահմուդ Աբասին, ով այս պահին գտնվում է Հորդանանում:
Իրազեկ աղբյուրների փոխանցմամբ՝ Ֆայադի որոշման պատճառը Մահմուդ Աբասի հետ ունեցած խորը տարաձայնություններն են պետական քաղաքականության առանցքային ուղղությունների հետ կապված:
Աբասը Հորդանանից պետք է վերադառնա այսօր, հաղորդում է Euronews-ը: Նրանց միջեւ առկա տարաձայնություններն այնքան լուրջ են, որ դիտորդները չեն բացառում, որ Աբասը կարող է նրան հեռացնել վարչապետի պաշտոնից, ոչ թե ընդունել հրաժարականի դիմումը:




























