Ապրիլի 10-ին, ժամը 10.30-ին, 1962 թ. ծնված Գարիկ Հ.-ն ներկայացել է ոստիկանության Մարտունու բաժին եւ հանձնել գնդացիրի 7.62 մմ տրամաչափի` 21, 5.45 մմ տրամաչափի` 24, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի` 2 եւ խոշոր տրամաչափի 2 փամփուշտ:

Նշանակվել է փորձաքննություն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ապրիլի 10-ին, ժամը 12.00-ին, 47-ամյա Մարտիկ Ս.-ն ներկայացել է ոստիկանության Մարտունիի բաժին եւ հանձնել 16 տ/չ, մեկփողանի որսորդական հրացան:

Ապրիլի 10-ին, ժամը 13.00-ին, 50-ամյա Գնել Պ.-ն ներկայացել է ոստիկանության Մարտունիի բաժին եւ հանձնել 16 տրամաչափի երկփողանի որսորդական հրացան:

Ապրիլի 10-ին, ժամը 18.15-ին, 51-ամյա Ազատ Մ.-ն ներկայացել է ոստիկանության Սեւանի բաժին եւ հանձնել երկփողանի, հարթափող, որսորդական հրացան:

Բոլոր դեպքերում կատարվում է հետաքննություն: