Ապրիլի 8-ին, ժամը 22.15-ին,  հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ծնոտի վնասվածքով բուժօգնության է դիմել 56-ամյա Մուրադ Մ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել էր, որ  վնասվածքն ստացել է իր տնակի մոտ  վայր ընկնելու հետեւանքով:

Ապրիլի 10-ին պարզվել է, որ տանը, վիճաբանության ժամանակ, Մուրադ Մ.-ին խոհանոցային դանակով հարվածել եւ վնասվածքը պատճառել է 61-ամյա Արտավազդ Թ.-ն:

Մուրադ Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է հետաքննություն: