Ապրիլի 10-ին, ժամը 11.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի հերթապահ մասում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ «Կարգո» համալիրի ուղեփակոցի ցանցե ցանկապատի մոտ զենք-զինամթերք է թողել:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ` առանց գործարանային համարի եւ առանց խզակոթի, ինքնաձիգի 4 պահունակ, որոնցից 2-ը լիցքավորված 5.45 մմ տրամաչափի` 54 փամփուշտներով, «ՌԳԴ-5» տիպի նռնակ` պայթուցիչով, 7.62 մմ տրամաչափի 50 փամփուշտ եւ 7.62 մմ տրամաչափի գնդացրի 1 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:




























